copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:41 20-02-2022

ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանին խոստացել է աննախադեպ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի պատճառով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսին Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է, որ Ռուսաստանին սպառնում են այնպիսի պատժամիջոցներ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, որոնց նախկինում երբեք չի հանդիպել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք ոչ մի ձևով պատերազմի կողմնակից չենք. դիվանագիտություն, դիվանագիտություն, դիվանագիտություն, և դրա համար էլ մենք խոսում ենք պատժամիջոցների մասին Ուկրաինա ներխուժման նախաշեմին»,- ասել է Փելոսին:

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ այս «աննախադեպ» պատժամիջոցները կտարբերվեն ժամկետների և ինտենսիվության առումով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ նման սահմանափակումները բավարար կլինեն։ Բանախոսն ընդգծել է, որ «խաղադրույքները շատ մեծ են», և որ պատժամիջոցները բավականաչափ ուժեղ չլինելու դեպքում կարող են բազմաթիվ կյանքեր կործանվել, քանի որ խոսքը գնում է «վտանգավոր և անհարկի» ռազմական գործողությունների, այլ ոչ թե առևտրի կամ այլ խախտումների մասին։

«Կարծում եմ, որ նրա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի - Oragir.news) վախի, անորոշության մի մասի պատճառն այն է, որ Ուկրաինայի ժողովուրդն ընդունել է ժողովրդավարությունը, ազատ շուկայական համակարգը և մնացած ամեն ինչ: Եվ դա նրանց դուր է գալիս, և նրանք չեն նախընտրի իրենց համակարգը փոխարինել ռուսականով»,- եզրափակել է Փելոսին՝ պատասխանելով Պուտինի մոտիվացիայի մասին հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Բեռլինն ու Վաշինգտոնը կարող են միասնական պատասխան տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել