Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:11 19-02-2022

ՆԱՏՕ-ն պատրաստ է երաշխիքներ տալ Պուտինին, որ վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երաշխիքներ տրամադրել, որ դաշինքը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Առջևում ճանապարհ կա, եթե նախագահ Պուտինը պատրաստ լինի: Կարելի է քննարկել այն սպառնալիքները, որոնք նա պնդում է, որ տեսնում է: Որովհետև իրականում բոլորս էլ գիտենք, որ այս բոլոր սպառնալիքները պատրանք են։ Դրանք ՆԱՏՕ-ի մասին Կրեմլի խրոնիկ սխալ ընկալման արդյունքն են, որ, իբր, դաշինքը սպառնալիք է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:

Ջոնսոնն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն խաղաղ և պաշտպանական դաշինք է, և հավելել է, որ Արևմուտքը պատրաստ է աշխատել Պուտինի հետ՝ ապացուցելու այս կետը և տրամադրելու այն երաշխիքները, որոնց կարիքն ունի Ռուսաստանի նախագահը։

Նա նշել է, որ մինչև 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը՝ ՆԱՏՕ-ն Գերմանիայից արևելք ոչ մի տեղ մշտական ​​զորքեր չուներ: Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը Լեհաստան և Բալթյան երկրներ են տեղափոխվել միայն 2017 թվականին, սակայն նրանց թիվը չի կարող սպառնալիք լինել Ռուսաստանի համար։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ հնարավոր է երկխոսություն Մոսկվայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ։

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվել են ստորագրել Եվրոպայում անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի առաջարկած պայմանագիրը։ Արեւմտյան գործընկերները համաձայն չեն նախկին խորհրդային երկրներին դաշինքի մեջ չընդունելու պահանջի հետ, որը պետք է լիներ Մոսկվայի հետ համաձայնագրի մաս։ Բացի այդ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով երկրների միջև համագործակցության հիմքում ընկած «վստահությունը կոտրելու» մեջ։ Այնուամենայնիվ, Արևմուտքը պատրաստ է շարունակել Մոսկվայի հետ քննարկել համատեղ զինաթափման և դեէսկալացիայի միջոցառումները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել