copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:35 19-02-2022

Կուրսանտի ծնողն ահազանգում է․ որդուն ընդամենը 2 ժամով են տուն թողնում

Oragir.news-ին է ահազանգել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտի ծնողը՝ ասելով, որ այնտեղ ուսանող իր որդուն ընդամենը 2 ժամով են տուն թողնում։ Կուրսանտի ծնողն ասաց, որ նախկինում որդին և մյուսներն էլ ամեն օր գնում էին տուն, տանը գիշերում և առավոտյան գնում համալսարան, սակայն կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով շուրջ 3 տարի չեն թողել, որ տուն գնան, կարճատև ազատ արձակումներ են եղել։ Վերջերս կուրսանտների տուն գնալը վերականգնվել է, սակայն 3 օր հետո ՊՆ-ից հրահանգ է իջել, որ ուսանողներին ընդամենը 2 ժամով բաց թողնեն․

«Պն-ում ինչ-որ մեկը քնել-զարթնել է, երազ է տեսել և որոշել, որ տղաս պետք է 2 ժամով տուն գա։ Բայց մինչև համալսարանից տուն է հասնում, այդ 2 ժամը լրանում է։ Մեր տեղեկություններով, համալսարանը ՊՆ-ին նամակ է գրել, որ այս հարցին լուծում տան։ Տղան լավ սովորում է, հասկանալի է, որ զինվորական ծառայություն է, խիստ պետք է լինի, բայց ծնողը չպե՞տք է իր որդուն տեսնի»,- ասաց կուրսանտի մայրը։

Նա ասաց նաև, որ այդ հրամանը 5 օր առաջ է արձակվել, սակայն թե ի՞նչ պատճառով, կուրսանտներին չի պարզաբանվել։ Նշենք, որ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ուսման տևողությունը 5 տարի է։ Մենք այս թեմայով փորձեցինք պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն մեր զանգերին պատասխանող այդպես էլ չեղավ։ Նշենք, որ ծնողը շատ գոհ էր համալսարանից, նա վստահ էր, որ խնդիր ստեղծողը ՊՆ-ն է, այլ ոչ համալսարանի ղեկավարությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով