Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:51 17-02-2022

Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու կբարեկարգվեն

ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դա ուղղված է կրթական հաստատությունների վերանորոգմանը:

«Մասնավորապես, 4 միջին մասնագիտական հաստատությունների պայմանների բարելավում, 10 մանկապարտեզի մոդուլային շենքերի կառուցում, 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախագծում, 21 մոդուլային դպրոցների կառուցում, ինչպես նաև 10 մոդուլային շենքերի նախագծում, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, 17 կրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցում և 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում, 1 բուհի շենքի հիմնանորոգում, երկու մարզադպրոցի կառուցում, 1 թանգարանի ջեռուցման համակարգի ապահովում, 4 հուշարձանի վերականգնում»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ նշանակություն ունի: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ունի մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ աշխատանքային վիճակի բերելու պարտավորություն:

«Պետք է այս հարցում ուշադիր լինենք, որ ճիշտ գրաֆիկով առաջ գնանք: Որտեղ հնարավոր է դա առաջանցիկ պետք է իրականացնենք: Համոզված եմ կկարողանանք դա անել, մեխանիզմը, որ կօգնի մեզ պատշաճ ժամկետում իրականացնել, սկսել է աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել