copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:09 16-02-2022

Virgin Galactic-ը սկսում է դեպի տիեզերք թռիչքների տոմսերի վաճառքը

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերական ընկերությունը փետրվարի 16-ից սկսում է դեպի տիեզերք թռիչքների տոմսերի վաճառքը։ Այս մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը։

Զբոսաշրջիկների ուղեծիր տեղափոխումը նախատեսվում է այս տարվա վերջին։ Առաջին փուլում Virgin Galactic-ը մտադիր է տիեզերք ուղարկել հազար մարդու։

Հրթիռների թռիչքի մեկնարկը տեղի կունենա Նյու Մեքսիկոյի Ամերիկա տիեզերակայանից: Մինչ այդ զբոսաշրջիկները հատուկ պատրաստվածություն կանցնեն։ Թռիչքի ծրագրի համաձայն, ճանապարհորդությունը կտևի 90 րոպե։

Ինչպես նշվում է, տոմսի արժեքը 450 հազար դոլար է՝ ներառյալ 150 հազարի չափով դեպոզիտը։ Ընդ որում, ընկերությունը միայն տոմսերի վաճառքից կկարողանա մինչև 450 մլն դոլար վաստակել։

Այս լուրերի ֆոնին Virgin Galactic-ի բաժնետոմսերը փետրվարի 15-ին թանկացել են 19.3%-ով, որը ռեկորդային ցուցանիշ է 2021թ.-ի հունիսից ի վեր, երբ Բրենսոնը սուբուղեծրային թռիչքից իրականացրեց:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել