copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:59 15-02-2022

Համաշխարհային բանկն իր աշխատակիցներին տարհանում է Ուկրաինայից. Reuters

Համաշխարհային բանկը ժամանակավորապես Ուկրաինայից տարհանում է իր աշխատակիցներին՝ վախենալով նրանց անվտանգության համար՝ ռուսական հիպոթետիկ ագրեսիայի վերաբերյալ լուրերի ֆոնին, հաղորդում է Reuters-ը։

«Համաշխարհային բանկի առաջնահերթությունը մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն է: Մեր տարհանման քաղաքականության համաձայն իրականացվում է աշխատակիցների ժամանակավոր վերաբնակեցում և անվտանգության ուժեղացված միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է նաև, որ բանկը ուշադիր հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և չի դադարեցնում աշխատանքը երկրում։