copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:41 14-02-2022

Իրանական «ABNA» լրատվական գործակալության հոդվածում վերլուծվել են Անկարա-Թել Ավիվ հարաբերությունները

Իրանական «ABNA» լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել Անկարա-Թել Ավիվ հարաբերություններում վերջերս նկատվող դրական տեղաշարժին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթը։

«ABNA»-ի հոդվածում հիշեցվել է, որ անցյալ շաբաթ իսրայելական մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալոն Ուշփիզն այց է կատարել Անկարա, ապա ընդգծվել է, որ վերջին երկու տարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսել է մի շարք երկրների հետ վերականգնել հարաբերությունները՝ մի կողմ թողնելով իր ագրեսիվ դիրքորոշումը։

«2009 թվականից հետո Էրդողանը փորձեց իրեն ցույց տալ որպես Պաղեստինի աջակից։ Մի շարք հատարարություններում և հանրահավաքներում բանավոր հարձակվեց Իսրայելի վրա։ Այժմ Իսրայելի հետ կարգավորումը չպետք է նշանակի, որ Անկարան թիկունք է դարձնում Պաղեստինին։ Սակայն Իսրայելի ռեժիմի հետ հաստատվող ցանկացած կապ պետք է դիտարկվի որպես Պաղեստինի իրավունքների դեմ։ Նախորդ տարվա վերջին Էրդողանն ընդունեց ռաբբիներին (հուդայականության մեջ բարձրաստիճան կրոնական սպասավորներ) և Թուրքիայի բարօրության համար Բայդենի մոտեցումը փոխելու նպատակով փորձեց օգտագործել Իսրայելի լոբբին»,-նշվել է գործակալության հոդվածում։

Շեշտվել է, թե Էրդողանը մի շարք պատճառներով՝ այդ թվում նաև տնտեսական ճգնաժամից դուրս գալու և իսրայելամետ լոբբիի միջոցով ընտրություններում իշխանության մնալու համար է ցանկանում կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները և ընդգծվել է․ «Սակայն կարգավորումը և այս նոր մոտեցումը կարող է հակառակ արդյունք տալ և թե՛ Էրդողանի, թե՛ նրա կուսակցության համար ծանր հետևանքներ առաջացնել»։

Վերլուծականում նշվել է նաև, թե Անկարայի հարաբերությունների կարգավորումը Թել Ավիվի հետ «աններելի դավաճանություն» է լինելու Պաղեստինի համար։

«Կարգավորումը կարող է վնաս հասցնել Էրդողանի՝ թե՛ իր երկրի ներսում, թե՛ իսլամական աշխարհում ունեցած իմիջին և ինչպես Էրդողանի, այնպես էլ նրա քաղաքական ապագայի վրա ծանր ազդեցություն ունենալ»,-շեշտվել է հոդվածում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ