copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:27 12-12-2021

Հայաստանը պետք է ոչ միայն մնա Ռուսաստանի դաշնակիցը, այլև պետք է խորացնի դաշնակցությունը Ռուսաստանի հետ․ Շարմազանով

Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչպես 100 տարի առաջ ,այնպես էլ հիմա ամբողջությամբ չենք գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը։

Մեծ տերությունների սպասվող հակամարտության մեջ դու պետք է կողմնորոշվես։

Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։

Հայաստանի ե՜ւ իշխանությունը ,ե՜ւ էլիտաները պետք է կողմնորոշվեն, թե որտե՞ղ է Հայաստանի տեղն ու դերը։

Չի կարելի քո անվտագության ապահովումը վստահել մեկ բեւեռի,բայց խաղեր տալ Արեւմուտքի հետ՝ ընդդեմ քո իսկ դաշնակցի։

Անհնար է առավոտյան եւ ցերեկը ռուսների հետ դաշնակցել,երեկոյան ՝ չինացիների, իսկ գիշերը՝ «անկողինը կիսել» ամերիկացիների հետ։

Ասել եւ ասում եմ՝ բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը պետք է ոչ միայն մնա Ռուսաստանի դաշնակիցը,այլ պետք է խորացնի դաշնակցությունը Ռուսաստանի հետ։

Դա է պահանջում մեր պետական շահը։

Իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ են այս բանաձեւին, ակամայից կողմ են թուրքերի հետ մերձեցմանը բոլոր առումներով։

Ակնհայտ փաստ է՝ Արեւմուտքի նավերի չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում