copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:44 12-02-2022

Թուրքիան Արևմուտքին կոչ է արել զգույշ լինել «Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու» վերաբերյալ հայտարարություններում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արևմտյան երկրներին հորդորել է ավելի զգույշ լինել Ուկրաինա` Ռուսաստանի մոտալուտ ներխուժման վերաբերյալ հայտարարություններում։ Դիվանագետի խոսքով՝ նման հայտարարություններն այս երկրում խուճապի են հանգեցնում։

Չավուշօղլուի խոսքով՝ արևմտյան ԶԼՄ-ները նախկինում հայտարարում էին, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, կարող է ցանկացած պահի ներխուժել, նույն կարծիքին են նաև ԱՄՆ իշխանությունները։ Սակայն, ըստ նրա, «ռուսական և բելառուսական աղբյուրները, որոնց հետ մենք խոսել ենք, հերքում են դա»։ Չավուշօղլուն ասել է նաև, որ Բելառուսի թուրքական աղբյուրները նույնպես հերքում են այս երկրի տարածքից Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը։

«Մենք պետք է կենտրոնանանք լարվածության թուլացման վրա»,- ընդգծել է նախարարը։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն քննարկում են անվտանգության երաշխիքները, և Մոսկվայի համար տարօրինակ կլիներ պատերազմ սկսել այս իրավիճակում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից