copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:45 12-02-2022

Իտալիան և Շվեդիան իրենց քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ Ուկրաինայից

Իտալիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունները Ուկրաինայում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել երկիրը։ Այս մասին հայտնում են Իտալիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների մամուլի ծառայությունները։

«Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ որպես նախազգուշական միջոց, հայրենակիցներին առաջարկվում է ժամանակավորապես լքել երկիրը առկա կոմերցիոն միջոցներով և հետաձգել բոլոր ոչ էական ուղևորությունները Ուկրաինա»,- ասվում է Ուկրաինայում Իտալիայի դեսպանատան հաղորդագրությունում։

«Անվտանգության իրավիճակի փոփոխությունների պատճառով ԱԳՆ-ն այսօր որոշել է ձեռնպահ մնալ Ուկրաինա ցանկացած ուղևորությունից և Ուկրաինայում գտնվող շվեդներին հորդորել լքել երկիրը»,- ասվում է Շվեդիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը