Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:20 12-02-2022

Երևանի մի շարք հասցեներում կփորձարկվեն էլեկտրաշչակներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝

- Արգիշտի 1,

- Պարոնյան փողոց 40,

- Տերյան փողոց 72,

- Տերյան փողոց 44:

«Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: