Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 22:02 11-02-2022

Օրվա հերոսը Պացիենտն է

Փետրվարի 11-ին տարբեր տարիների ու տարբեր երկրներում հետաքրքիր իրադարձություններ են եղել, oրինակ՝ 1929 թ. այդ օրը Վատիկանն անկախացել է Իտալիայից, 1979 թ․ փետրվարի 11-ին Իրանում ավարտվել է իսլամական հեղափոխությունը, իսկ 2011 թ․ Եգիպտոսում նախագահ Մուբարաքը հրաժարական է տվել:

Միայն Հայաստանում այդ օրը ոչ մի հիշարժան բան չի կատարվել, և փետրվարի 11-ի դրությամբ Հայաստանում դեռ օխլոսապետություն է, ու մեր բզկտված երկիրը, որտեղ ամեն գնով փորձ է արվում լռեցնել ցանկացած ադեկվատ միտք, եվրոպացիների կողմից հայտարարվել է ժողովրդավար:

Ախր ինչու Հայաստանում փետրվարի 11-ը չպետք է լիներ, ասենք՝ Անտառի գազաններին կերակրելու օր, ինչպես Լեհաստանում, երբ հարկատուների վճարած հարկերը հիմնականում նաև նման նպատակներով են ծախսվում:

Սակայն մի առումով աշխարհի հետ համաքայլ ենք՝ փետրվարի 11-ը Պացիենտի համաշխարհային օրն է: Մնում է՝ օրվա հերոսը ժամանակին ընդունի դեղերը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ