Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:01 10-02-2022

Շիրակի ձմեռ-2022 ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 26-ին

«Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 26-ին Մեծ Սարիար գյուղում:

Լինելու են սպորտային, ժամանցային, մշակութային ու ցուցադրական ելույթներ: Նախաձեռնողը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնն է՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ:

Միջոցառմանը ամենահամեղ ուտեստներով ներկա կլինեն Շիրակի մարզում գործող արեւելյան, իտալական, ավստրիական և հայկական խոհանոցները: Միջոցառման նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում՝ ապահովելով ակտիվ հանգիստ և հետաքրքիր ժամանց:

Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրավիրված ասուլիսի ժամանակ, ներկայացնելով սպասվող միջոցառումը, տեղեկացրեց, որ միջոցառմանը հրավիրված են ինչպես մարզի համայնքներից, այնպես էլ հարևան մարզերից ու Երևանից: Միջոցառման ծավալներն ու մասնակիցների թիվն այս անգամ, ըստ պատասխանատուի, կրկնապատկվել է:

«Լինելու են և՛ սիրողական, և՛ մրցութային ելույթներ: Հաղթող մասնակիցների համար պատրաստված են նաև նվերներ: Կլինեն նաև ավանդական պարի խմբեր, հյուրասիրություն: Միջոցառման մարզական մասը բաղկացած է մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Խաղերի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր, կլինեն հանգստի գոտիներ: Կլինեն մեքենաներ, որոնք Գյումրիից ցանկացողներին կտեղափոխեն միջոցառման համար նախատեսված տարածք»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ այս տարի մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ՝ պարապլան, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, սնոուքայթինգ, քայթբորդինգ, հեծանվավազք, ռաֆթինգ փեյնթբոլ, ջիփփինգ, արագընթացներ (բուռաններ) և այլն:

Նախաձեռնության պատասխանատուները նաև նշեցին, որ նպատակ ունեն տուրիզմը համայնքներում զարգացնելու նպատակով միջոցառումներն իրականացնել տարբեր համայնքներում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով