Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:41 10-02-2022

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դիակ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս փետրվարի 9-ին ժամը 22։45-ի սահմաններում մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ. ծնված Գ. Հ.-ի դին՝ սավանով կախված վիճակում։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։