Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:40 09-02-2022

ԱՀԿ-ն հայտնել Է շաբաթվա ընթացքում քովիդից մահացության 7-տոկոսանոց աճի մասին

Ավելի քան 19 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով անցած շաբաթվա ընթացքում, գրեթե 68 հազարը մահացել Է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել Է 17 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվն աճել Է 7 տոկոսով։

Ինչպես նշված Է շաբաթական տեղեկագրում, հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 6-ը «COVID-19-ի նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ 17 տոկոսով նվազել Է»: Միեւնույն ժամանակ մահացությունը 7 տոկոսվ աճել Է: Կազմակերպությունում հաղորդումներ են ստացվել 19 276 472 մարդու վարակման եւ 67 953-ի մահվան մասին: Նախորդ շաբաթվա (հունվարի 24 – 30) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում Է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (36 տոկոսով):

Միեւնույն ժամանակ Ամերիկայում, Հարավ - արեւելյան Ասիայում եւ Աֆրիկայում հիվանդացությունը նվազել Է համապատասխանաբար 36, 32 եւ 22 տոկոսով: Եվրոպայում, որին բաժին Է ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 58 տոկոսը, այդ ցուցանիշը նվազել Է 7 տոկոսով: Մահացությունն աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում՝ 67 տոկոսով, Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 45 տոկոսով եւ Եվրոպայում՝ 2 տոկոսով: Միեւնույն ժամանակ Աֆրիկայում այն նվազել Է 7 տոկոսով, իսկ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 5 տոկոսով:

Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասն հայտնել Է ԱՄՆ-ը (1 874 006): Այնուհետեւ հաջորդում են Ֆրանսիան (1 738 189), Գերմանիան (1 285 375), Բրազիլիան (1 241 025) եւ Հնդկաստանը (1 095 616): ԱՄՆ-ում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (14 090): Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը (7 888), Ռուսաստանը (4 686), Բրազիլիան (4 610) եւ Մեքսիկան (2 910): ԱՀԿ-ի տվյալներով՝ շաբաթվա ընթացքում աշախարհում «մեծացել Է օմիկրոն տարբերակի գերակշռությունը, եւ այժմ այն հայտնաբերում են գործնականում բոլոր երկրներում»:

Ամբողջությամբ վերցված փորձագետներն ուշադրություն են հրավիրում աշխարհում օմիկրոն շտամի շարունակվող արագ տարածման եւ կորոնավիրուսի մյուս տարբերակների բաժնի նվազման վրա: GISAID տվյալների միջազգային պահոցի համաձայն՝ «օմիկրոնը» վերջին 30 օրվա ընթացքում անալիզներ կատարելիս հայտնաբերվել Է կենսանյութի նմուշների 96,7 տոկոսի դեպքում: Դելտա տարբերակին բաժին Է ընկնում նմուշների շուրջ 3,3 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին