copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:44 09-02-2022

Johnson & Johnson-ը դադարեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Johnson & Johnson ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, հաղորդում է The New York Times-ը։

Ըստ այդ որոշմանը ծանոթ աղբյուրների, թեև ընկերությունն արդեն իսկ ետ էր մնում զարգացող երկրներին պատվաստանյութեր մատակարարելու հարցում, 2021թ.-ի վերջում նա փակեց Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում գտնվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող իր միակ գործարանը: Այս պատվաստանյութի փոխարեն ձեռնարկությունը սկսեց արտադրել «փորձարարական, բայց պոտենցիալ ավելի շահավետ պատվաստանյութ՝ «ոչ հարազատ» վիրուսներից պաշտպանվելու համար»: Նշվում է, որ արտադրությունը կվերականգնվի «մի քանի ամսից»։

Ինչպես կարծում է պարբերականի աղբյուրը, արտադրության ընդհատման պատճառով պատվաստանյութի մատակարարման ծավալները կարող են կրճատվել մի քանի միլիոն դեղաչափով։ Ըստ պարբերականի, Johnson & Johnson-ի որոշումը ապշեցրել է Աֆրիկյան միության և COVID-19-ի դեմ պայքարի միջոցներին հասանելիությունն արագացնող նախաձեռնության՝ COVAX տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչներին: Արտադրության դադարեցման մասին այս կազմակերպությունների ղեկավարներն իմացել են The New York Times-ից։

Անցած տարեվերջին The Washington Post-ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները կարող է արգելել Johnson & Johnson-ի պատվաստանյութը՝ արյան մակարդուկների առաջացման պատճառով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում