copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:44 16-12-2021

Johnson & Johnson-ի պատվաստանյութը կարող է արգելվել ԱՄՆ-ում՝ արյան մակարդուկների առաջացման պատճառով

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների փորձագետները կգնահատեն Johnson & Johnson-ի COVID-ի դեմ պատվաստանյութի օգտագործման սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը՝ արյան մակարդուկների առաջացման վտանգի պատճառով։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ապրիլին պատվաստանյութի կիրառումն արդեն սահմանափակվել էր՝ պատվաստվածների օրգանիզմում արյան մակարդուկների առաջացման եզակի դեպքերից հետո։

Իմունիզացիայի հարցերով խորհրդատվական կոմիտեին նոր տվյալներ են ներկայացվել, որոնք, կածես թե ցույց են տալիս, որ ապրիլից ի վեր Johnson & Johnson-ի պատվաստանյութ ստացած անձանց մոտ արյան մակարդուկների առաջացման դեպքերն աճել են, թեև նման դեպքեր դեռ հազվադեպ են պատահում:

Պարբերականը հաղորդում է, որ 2020թ.-ի դեկտեմբերից մինչև 2021թ.-ի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում J&J պատվաստանյութով պատվաստվածների շրջանում գրանցվել է մահվան վեց դեպք։ Նշվում է, որ այս ընթացքում ընկերությունը տրամադրել է պատվաստանյութի 14 մլն դեղաչափ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում