Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:37 10-05-2022

Իշխանությունն ակնհայտորեն խուճապի մեջ է. Ագնեսա Խամոյան

«Իշխանությունների խուճապը պայմանավորված է նրանով, որ «Դիմադրության» շարժումն ամեն օր թափ է հավաքում, և հասարակական տրամադրություններին լավ տիրապետող Նիկոլ Փաշինյանը շատ լավ դա հասկանում է: Եվ որոշել դիմել հին ու բարի մեթոդների՝ սադրանքների, որն անբարոյականություն է, երբ այդ գործողությունների մեջ ներքաշվում են տարեց մարդիկ: Իսկապես անբարոյականություն է իշխանությունների կողմից նման մարդկանց՝ տարեցներին՝ ոչ հավասարակշիռ պահվածք ունեցողներին, ներգրավել այս սադրանքների մեջ: Ես որևէ բռնություն չեմ արդարացնում, բայց մյուս կողմից իշխանությունները պետք է հասկանան, որ անբարոյականության այս սահմանները, որ իրենք վաղուց անցել են, անհետևանք չեն մնալու, և սրանով հնարավոր չի լինելու կասեցնել այս շարժումը»։

Այս մասին «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից