copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 08-02-2022

Հակառուսական շրջանակները նեղվել են, որ Ռուսաստանը չի համարվում առաջին սպառնալիք. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նախորդ համարում անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքներին՝ նշել էինք, որ հաշվի առնելով գործող իշխանությունների և արմատական հակառուսական տրամադրություններ տարածող այլ միավորների բուռն գործունեությունը, եթե չլինեին սթափ դատող, պետության ու պետականության հարգն իմացող գործիչներն ու ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք կհամարվեր ոչ թե Թուրքիան, ապա և Ադրբեջանը, այլ ուրիշ երկիր, գուցե հենց Ռուսաստանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրոք Հայաստանում գործող արևմտամոլ ու ծայրահեղ հակառուս շրջանակները «նեղվել» են նրանից, որ նշյալ հարցմամբ, առաջին սպառնալիք է համարվել Թուրքիան և ոչ թե Ռուսաստանը, ինչպես նաև որ Ռուսաստանը համարվել է Հայաստանի առաջին գործընկեր բոլոր առումներով:

Եվ ահա, հանգստյան օրերին այս շրջանակներն իրենց Տելեգրամ ալիքներով փորձել են կազմակերպել հարցում, թե մարդիկ որ երկիրն են սպառնալիք համարում Հայաստանի համար: Ի դեպ, ուշագրավ է, որ սկզբնական շրջանում իրոք հաջողվել է Ռուսաստանը «դարձնել» սպառնալիք, սակայն ընթացքում ինչ-որ բան այնպես չի գնացել, հակառակը՝ առաջատար դիրքեր են «դուրս եկել» ԱՄՆ-ն ու ընդհանրական Եվրոպան: Բայց, միևնույնն է, հաջողվել է Թուրքիան մղել «հետին պլան»՝ 2-3-րդ տեղեր: Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նման հարցումներ արագ հանվել են էջերից, քանի որ նույնիսկ «բոտերով» լիարժեք «ցանկալի» արդյունք ստանալ չի հաջողվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում