copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:29 06-02-2022

Մոսկվայի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են մի ուղևորի՝ դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով

Մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում ոստիկանները բերման են ենթարկել Լառնակա-Մոսկվա ինքնաթիռի ուղեւորին։ Թռիչքի ժամանակ աղջիկը հրաժարվել է դիմակ կրել։ Այդ պատճառով նա ամբողջ ճանապարհին բախվել է բորտուղեկցորդուհիների հետ։ Այս մասին հայտնում է Կենտրոնական դաշնային շրջանի ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը կանչել է ոստիկանական ջոկատ։ Ուժայինները պարզել են, որ 1977 թվականին ծնված Մոսկվայի մարզի բնակիչը ոչ միայն հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների օրենսդրական պահանջներին, այլև օդանավի անձնակազմի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել։

Ոստիկանությունը իրավախախտի նկատմամբ հարուցել է վարչական արձանագրություն՝ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1 («մանր խուլիգանություն») և 20.6.1 («Վթարային իրավիճակի կամ դրա առաջացման սպառնալիքի դեպքում վարքագծի կանոնների չկատարումը») կետերով: Անբարեխիղճ ուղևորը ստիպված կլինի տուգանք վճարել։ Այն կարող է լինել մինչև 32,5 հազար ռուբլի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ