copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:56 04-02-2022

Կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ Ժորա Սնխչյանը

Յոթանասունմեկ տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական պարգևների արժանացած վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Ժորա Սնխչյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 5-ին Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդայի) շրջանի Ջիգրաշեն գյուղում: Սովորել է տեղի, ապա՝ Բոգդանովկայի հայկական դպրոցներում: 1968-ին ընդունվել և 1973-ին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը: Ավարտելուց հետո աշխատել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, 1976-ից՝ շրջանային կոմերիտական և կուսակցական մարմիններում, շրջանային թերթի խմբագրությունում: 1992-ին ընտրվել է Վրաստանի I պրոֆեսիոնալ խորհրդարանի անդամ, այնուհետև աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում որպես խորհրդական, ազգամիջյան հարաբերությունների ծառայության պետի տեղակալ: 2006 թվականից ցայսօր աշխատում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդական հարցերով ծառայության պետ: Պարգևատրվել է ՎՀ Պատվո շքանշանով, ՀՀ Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալներով, ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով և այլն: 1997-ից Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահն է, խմբագրում է «Վերնատուն» և «Զարթոնք» գրական տարեգրքերը: Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ է, մի քանի գրքերի հեղինակ:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է