copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:13 04-02-2022

2031 թվականի սկզբին ՄՏԿ-ն կընկղմվի Խաղաղ օվկիանոսի հատակը. NASA

Միջազգային տիեզերական կայանը, 2030 թվականին ավարտելով աշխատանքը, կընկղմվի Խաղաղ օվկիանոսի հատակը, այսպես կոչված՝ Նեմո կետում, հաղորդում է ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը։

Նեմո կետը Երկիր մոլորակի վրա ցամաքից ամենահեռավոր վայրն է, որը նաև հայտնի է որպես տիեզերանավերի գերեզմանոց: Այստեղ թափվում են տիեզերական աղբն ու հին արբանյակները։ 2001 թվականին Նեմո կետում վայրէջք է կատարել ռուսական «Միր» տիեզերակայանը։ ՄՏԿ-ն այնտեղ կհայտնվի ենթադրաբար 2031 թվականի սկզբին:

ՄՏԿ-ն, որը հինգ տիեզերական գործակալությունների համատեղ նախագիծ է, ուղեծրում է գտնվում 1998 թվականից: 2000 թվականից այստեղ մշտապես աշխատում է միջազգային անձնակազմ։ Միկրոձգողականության լաբորատորիայում իրականացվել է ավելի քան 3000 գիտական ​​հետազոտություն։ Սակայն հետագա համատեղ աշխատանքի ծրագիրը հաստատվել է միայն մինչև 2024 թվականը։ Ցանկացած երկարաձգում պետք է համաձայնեցվի ՄՏԿ-ի բոլոր գործընկերների հետ:

NASA-ն հայտարարել է, որ տիեզերական ոլորտում ապագայում մեծ դեր կունենա առևտրային սեկտորը։ ՄՏԿ-ն շահագործումից հանելու պլանը նշանավորում է տիեզերական տարածության ոլորտում անցում դեպի նոր դարաշրջան՝ ցածր ուղեծրում ՝ մոտ Երկրին, գործունեության համար:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին