Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:20 04-02-2022

Թուրքիայի քաղաքացին «աղքատ երկիր» է գալիս արհամարհանքով

Թուրքիայի քաղաքացին Հայաստան մեկնող օդանավ նստելուց առաջ սպասասրահում հայտարարում է, որ գնում է աղքատ երկիր: Որ Հայաստանը պետք է ընդունի Թուրքիայի մեկնած ձեռքը, որքան էլ նվաստացուցիչ լինի, որովհետև այլ տարբերակ չունի, որ գուցե հետո վերանա թշնամանքը: Այդ քամահրանքով, վերևից նեքևում գտնվողին նայելու անթաքույց տհաճությամբ, նվաստացնող ու խեղճության անդրադարձով է թուրքը մտնում Հայաստան: Նա չի գալիս զբոսաշրջիկի հետաքրքրասիրությամբ, այլ մեր հողի վրա մեր նկատմամբ ունեցած արհամարհանքը շոշափելու և իրացված ծաղրանքով վերադառնալու: Սա մեկ մարդու սուբյեկտիվ կարծիք կամ վերաբերմունք չէ. այդ հայացքով է նայում Թուրքիան Հայաստանին: Սա հստակ և ընդգծված, համընդհանուր վերաբերմունք է, որ ունի այսօր թուրք հասարակությունը հայի նկատմամաբ: Եվ դա ունի իր բնական պատճառն ու հետևանքը:

Մեկուկես-երկու տարի առաջ Թուրքիան Հայաստանի նկատմամբ չուներ ծաղրական ու խեղճության ընկալումով վերաբերմունք: Մենք Արցախ ազատագրած, հաղթանակած երկիր էինք համարվում, ունեինք մեր սահմանները պաշտպանող մարտունակ բանակ: Այս իրողությունը, անգամ թշնամուն, հարգանք է ներշնչում: Իսկ հիմա ո՞վ ենք մենք: Պատերազմում պարտված, Արցախը գրեթե կորցրած, Հայաստանի սահմաններն ադբեջանական զինված ներխուժումից պաշտպանելու անկարող երկիր, որի բանակն ու սպառազինությունը չեն երևում, չի տեսնում թշնամին: Փոխարենը Ադրբեջանի նախագահը պարբերաբար ծաղրում, հոխորտում, հրամայում և ցինիկ ու լկտի լուտանքներ է հասցեագրում մեզ, իսկ մենք լուռ ենք ու անպատասխան: Սա դեռ փոքր եղբայրը, իսկ ինքն ինչեր կանի, եթե ուզենա: Որպես համարժեք՝ մենք խաղաղություն ենք մուրում, թե՝ «մեզ մի սպանեք»:

Թուրքիայի կառավարության և հասարակության վերաբերմունքն այլ կերպ չէր էլ կարող լինել մեր նկատմամբ: Մեզ վերաբերվելու են ինչպես ծնկածի ու խեղճացածի, մուրացողի: Մեր տան մեջ մեզ հետ վարվելու են որպես հպատակի, տեսնելու են խուզած գլխով պատի տակ նստած որբ երեխա: Վերի արտի ցորենի կեցվածքվ կծղած գարու արտին նայելու հայացքը չի փոխվելու՝ դառնալով բարիդրացիական ու արժանապատիվ: Որովհետև մենք արժանապատիվ չենք ներկայանում: Այդպես չոքեչոք միայն սրբի դուռ են գնում, իսկ թուրքը սուրբ չէ, որ քո մուրազը կատարի:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան