copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 03-02-2022

Մայքլ Ջեքսոնի նմանակն ապշեցնում է երգչի հետ իր նմանությամբ

Անգլիայի բնակիչն այնքան է նման Մայքլ Ջեքսոնին, որ մարդկանց թվում է, թե բրիտանացին պլաստիկ վիրահատություն է արել, գրում է Daily Mail-ը։ Սա վիրավորում է տղամարդուն, որը, իր իսկ խոսքերով, մանկուց մեծացել է որպես փոփ արքայի պատճենը։

28-ամյա Ֆաբիո Ջեքսոնը պատմել է, որ ամեն օր մարդիկ իրեն շփոթում են հանգուցյալ երգչի հետ՝ խիստ նմանության պատճառով։ Սակայն այս համեմատությունները ոչ միշտ են դուր գալիս տղամարդուն, քանի որ անծանոթները բրիտանացուն կասկածում են պլաստիկ վիրահատությունների մեջ։

Ինքը՝ Ֆաբիոն, պնդում է, որ չի դիմել վիրաբույժների, իսկ Ջեքսոնի հետ իր նմանությունը բնության նվերն է։

«Ինձ սկսեցին համեմատել Մայքլի հետ ավագ դպրոցում, հետո համալսարանում: Դրա պատճառով ինձ ծաղրում էին, դժվար էր»,- պատմել է նա։

Բայց այս արտաքինը Ֆաբիոյին հայտնիություն բերեց։ Նա ակտիվորեն զարգացնում է սոցիալական ցանցերը՝ հրապարակելով պարերի լուսանկարներ ու տեսանյութեր։

«Ոչ թե դու ես նման Մայքլ Ջեքսոնին, այլ նա է քեզ նման», - գրում են նրա բաժանորդները մեկնաբանություններում։

Բրիտանացին ասել է նաև, որ առանձնապես չի հետևել երաժշտի աշխատանքին, սակայն նրան լեգենդար մարդ է համարում։

«Մայքլն ինձ համար ուսուցչի պես էր։ Ես նրա ամենամեծ երկրպագուն չեմ, բայց ես գնահատում եմ այդ մարդուն և այն, թե ինչպես է նա փորձել այդքան շատ բան անել աշխարհի համար»,- կիսվել է Ֆաբիոն:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը