copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:56 06-06-2021

Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարաբերությունները հարթ չեն ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին Հյուսիսային Կարոլինայում անցկացվող հանրապետականների համագումարում ասել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ինքը լեզու է գտել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ: Նրա ելույթը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը:

«Դա մի փոքր կոշտ սկսվեց, բայց մենք Կիմ Չեն Ընի հետ լավ շփվեցինք, նա ինձ դուր եկավ», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը դուր չի գալիս Հյուսիսային Կորեայի առաջնորդին:

Թրամփը նաև շեշտել է, որ Կիմ Չեն Ընը «առանձնահատուկ տղա է», որի հետ, ի տարբերություն Ջո Բայդենի, հաջողվել է շփվել և դադարեցնել Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր միջուկային պատերազմի աղետը։

Մայիսին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյ Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական ​​բանակցություններին՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում