copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:25 02-02-2022

Վրաստանի ԱԳՆ-ն բացատրել է, թե ինչու Ռադայում չի հայտնվել վրացական դրոշը

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները և սոցցանցերի օգտատերերը դժգոհ են մնացել այն բանից, որ Գերագույն Ռադայում չի հայտնվել Վրաստանի դրոշը այն օտարերկրյա պետությունների դրոշների թվում, որոնց ուկրաինացի պատգամավորները շնորհակալություն են հայտնել Ուկրաինային աջակցելու համար։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է քննադատություններին։ Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարի Նարչեմաշվիլին նման մեղադրանքներն անվանել է «շահարկում» և պարզաբանել է, որ Ռադայում նիստի բացմանը դուրս են բերվել միայն այն երկրների դրոշները, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային։

Նարչեմաշվիլին նաև հաղորդել է, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպանը չի կարողացել անձամբ ներկա լինել Ռադայում, քանի որ գտնվում է մեկուսացման ռեժիմի մեջ։ Սակայն, նրա խոսքով, նստաշրջանի բացմանը ներկա է եղել դեսպանատան բանագնաց Լևան Ցուրցումիան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ