Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:35 01-02-2022

Իշխանությունը թույլի ու նվաստի հոգեբանություն է ներարկում ժողովրդին, որպեսզի հեշտությամբ զիջի թշնամուն ուզածը

Երբ չի նշվում բանակի տոնը, սրտնեղած կարող ենք ասել՝ այս պայմաններում ի՞նչ տոն: Պարտվել ենք պատերազմում և ունենք ջլատված բանակ: Համակեցություն պարտության հետ և անհուսություն, որ պարտությունը կարող ենք վերածել հաղթանակի: Նաև ոգին ենք վերջնականապես ամայացնում: Իսկ բանակի տոնը նշել նշանակում է համազգային ոգու վերելք՝ մինչև բարձրակետ: Ուրիշ որևէ իրողության ներկայություն չի կարող այնպիսի ոգի ներարկել, մարդուն վեհացնել, որքան զենքի ցուցադրումը, զինվորական շքերթը, ազգային բանակի ուժը, երբ հատկապես թշնամին մտել է հողդ, և անկանոն պատերազմական իրավիճակում ես: Այդպես մեկ էլ կարող է ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը էյֆորիկ ոգի ներշնչել, սակայն մեր հավաքականը վերջին շրջանում պարտվում է այնպիսի հավաքականների, որոնց պետք է հաղթեր:

Մենք հայկական բանակի կազմավորման 30-ամյակը ոչ թե կիսատ-պռատ կամ վատ նշեցինք, պարզապես անտեսեցինք: Մինչդեռ կարող էինք առիթն արժևորել և կոտրված ժողովրդին ապրելու ուժով ու լույսով ոգևորել ամբողջ աշխարհում: Մենք Անկախության 30-ամյակի տոնակատարությանն էլ հրաժարվեցինք զինատեսակների ցուցադրությունից և զինվորական շքերթից: Կրկին բանակի և ուժի անտեսում, որ պետականության պաշտպանն է և հասարակության վստահությունը սեփական գոյության նկատմամբ:

Շարունակ ու հետևողականորեն Հայաստանի իշխանությունը նվաստացնում ու ոգուց է զրկում մեր հանրությանը՝ պարտվածի, թույլի, ոչնչացվածի նսեմ աստիճանին իջեցնելով, որ թերահավատություն է առօրյա ամենապարզ լինելիության նկատմամբ: Եվ դա արվում է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, ամեն օր կաթիլ-կաթիլ ներարկելով, որ հանկարծ թմրադեղի ազդեցությունից չսթափվեն ու ծնկածալ վիճակից ոտքի կանգնելու փորձ կատարեն կամ նման պահանջ զգան:

Թույլի, նվաստի, պարտվածի հոգեվիճակում գտնվող ժողովրդին շատ հեշտ է նորանոր զիջումների տանել, անգամ վերջինը պոկել, քանի որ կորցրել է դիմադրողականությունը և չի հավատում, թե կարող է դիմանալ փորձության: Այդպես կորցրինք Արցախը, այդպես կկորցնենք Սյունիքը, կմոռանանք Ցեղասպանության մասին և առհասարակ պետության ու պետականության և սեփական գոյության իրավունքի մասին: Այս ամենը պատահականություն ու տգիտության հետևանք չէ: Սա հստակ մշակված ծրագիր է, որ իրականացվել և իրականացվում է Հայաստանի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ: Օգնեք ինձ հասկանալ, սրա նախադեպը եղե՞լ է աշխարհում:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով