copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:16 01-02-2022

Վայոց Ձորում ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը. կա զոհ

Այսօր ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը