Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 10:38 01-02-2022

Փողի իշխանությանը փոխարինելու եկավ սուտ խոսքի իշխանությունը. Գարեգին Միսկարյան

Նախագահի ինստիտուտի և նրա հրաժարականի պատճառների, հեղափոխությունից հետո արժեհամակարգերի փոփոխության, իշխանության ներկայացուցիչների՝ պարբերաբար սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառների, «ՔՈ» կուսակցությունից դուրս գալու որոշման և նոր նախաձեռնությունների մասին Oragir.news-ը զրուցել է հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանի հետ։

«Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ժողովրդավարության նկատմամբ հանրային պահանջը չի նվազել, մարդիկ շարունակում են ճանապարհ փնտրել իրենց երազած Հայաստանի համար»,- այսպես սկսեց իր զրույցը հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը, ով իր խոսքում անդրադարձավ նախագահի ինստիտուտին և հրաժարականին, որը վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեման է։

«2018 Նիկոլ Փաշինյանն ասում էր այլ բան, հիմա լրիվ ուրիշ բան» թեմայի վերաբերյալ Միսկարյանն ասաց, որ իշխանությունը ենթարկվել է արժեհամակարգային փոփոխության, և իր ընկալմամբ, երբ ուժը չի կարողանում ազդել հանրության վրա, նրան փոխարինելու է գալիս փողը, և եթե նախորդը փողի իշխանություն էր, ապա սա սուտ խսոքի իշխանություն է։

Միսկարյանը զրույցի վերջում անդրադարձավ «ՔՈ» կուսակցությունից դուրս գալու որոշման մասին և իր նոր նախաձեռնության մասին, որը կապված է կրթության ոլորտի հետ, առողջ քաղաքական ուժ ստեղծելու առանցքը կապում է հենց այդ նախաձեռնության հետ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում