copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:17 29-01-2022

ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են չեղարկվել ձնաբքի պատճառով

ԱՄՆ-ում, հունվարի 29-ին, մոտեցող ձնաբքի պատճառով մոտ 5000 չվերթ է չեղարկվել, հաղորդում է Reuters-ը։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ փոթորիկը կհանգեցնի վտանգավոր ձնաբքի և թռիչքները «գրեթե անհնարին կդարձնի»:

FlightAware-ի տվյալներով, ուրբաթից կիրակի ընկած ժամանակահատվածում չեղարկվել է մոտ 4900 չվերթ:

Չեղարկված չվերթների մեծ մասը պետք է իրականացվեին Նյու Յորքի, Բոստոնի, Նյուարքի և Ֆիլադելֆիայի օդանավակայաններից։

ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ Արևելյան ափին սպասվում են ուժեղ քամիներով ուղեկցվող ձյան առատ տեղումներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին