Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:53 27-01-2022

Ուկրաինայի ՊՆ-ն պատրաստում է «ժողովրդական դիմադրություն». Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy ամսագրի տվյալներով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սկսել է ձևավորել «ժողովրդական դիմադրության» ուժեր՝ «Ռուսաստանի հարձակման» դեպքում։ Պարբերականը հղում է անում փաստաթղթին՝ ծրագրով, որն Ուկրաինայի կառավարությունը ուղարկել է արևմտյան զինվորականներին։

Մասնավորապես նշվում է, որ ուկրաինական ռազմական գերատեսչությունը ծրագրում է տարածաշրջաններում, խոշոր քաղաքներում ու մայրաքաղաքում ձևավորել բրիգադներ, որոնք անհրաժեշտության դեպքում օգնություն կտրամադրեն Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումներին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ զինամթերքն ու սպառազինությունը բավարար է՝ ապահովելու համար 150 նոր գումարտակներն ու ստորաբաժանումները բրիգադի մակարդակի:

Այս պահին որոշվում է հարցը, թե ինչպես են կանոնավոր զինվորական ստորաբաժանումները փոխգործակցելու «տարածքների պաշտպանների» հետ, ով պետք է համակարգի նրանց գործողություններն ու նրանց հետ կառավարի մարտերը։ Լուծվում է նաև «ռուսական ագրեսիայի դեմ քաղաքացիական պաշտպանների» համար զենքի պահեստներ ստեղծելու հարցը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
18:42 Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ