copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:18 27-01-2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Ազգային ժողովից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձեւավորված փոխհարաբերությունները շարունակական են լինելու երկու երկրների համար:

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը եւ՛ միջազգային ասպարեզում, եւ՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ ոգեւորությամբ եւ սիրով է աշխատել Հայաստանում: Նա ընդգծել է, որ իր առաքելության իրականացումը զուգորդել է Հայաստանի պատմական ժառանգության ուսումնասիրմամբ եւ նոր բացահայտումներով: Դեսպանի նկարագրմամբ՝ ինչպես ժամանակին Կոլոմբոսն է հայտնաբերել Ամերիկան, այդպես էլ աշխարհը կարիք ունի բացահայտելու Հայաստանն ու հայ ժողովրդի դարավոր իմաստությունը:

Ալեն Սիմոնյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության ընթացքում, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին հարատեւ խաղաղություն եւ բարօրություն է փոխանցել:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել