copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:17 19-05-2022

Քրեական գործ է հարուցվել գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 3-ին ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ հերթական գրությունն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գրության մեջ կցել էի ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ օրվա զանգվածային բռնի ուժ գործադրելու տեսանյութեր, այնպես էլ կոնկրետ լուսանկարներ՝ ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։

Որոշման մեջ մասնավորապես նշվում է․ ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը։

Օրենքով սահմանված թույլատրելիության սահմաններում հետևողական եմ լինելու քրեական գործի քննությանը, որպեսզի մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ շարունակելու եմ ամեն օրվա ոչ օրինաչափ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի