copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:56 27-01-2022

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը

Սույն թվականի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է «Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը: Այս մասին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի՝ ընդունալիության ratione materiae չափանիշին չհամապատասխանելու պատճառով:

Գանգատը վերաբերում էր ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով և 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների ենթադրյալ խախտումներին՝ կապված վերջինիս վերաբերյալ դեռևս 1996 թվականին կայացված դատավճռով հաստատված մեղադրանքների և ներպետական քրեական օրենսդրության փոփոխությունների համապատասխանության հարցին:

ՀՀ կառավարությոնն իր առարկություններում նշել էր, որ գործի փաստական հանգամանքների շրջանակներում դիմումատուի վերը նշված իրավունքների խախտման հարց չի կարող բարձրանալ, քանի որ օրենսդրական փոփոխությունները որևէ կերպ չեն վատթարացրել դիմումատուի վիճակը:

Եվրոպական դատարանն իր որոշմամբ անդրադառնալով դիմումատուի մեղադրանքի որակման և ներպետական օրենսդրության փոփոխության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը՝ գտել է, որ նկատի ունենալով գործի փաստական հանգամանքները՝ գանգատը դուրս է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներից և այն հայտարարել է անընդունելի՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը