Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:31 27-01-2022

Սլովակիայում հավաստագիր է ստացել թռչող մեքենան

Սլովակիայում պաշտոնապես թռչող ավտոմեքենա են հավաստագրել, որը կարող է 500 կիլոմետր ճանապարհ հաղթահարել վառելիքի լի բաքով, հաղորդում է ТСН-ն։

Նշվում է, որ մեքենան դրսից սպորտային ավտոմեքենա է հիշեցնում, որն ունի բարդ թև և երկու կիլի հետևի մասում։ Մեքենայի երկարությունը ավելի քան վեց մետր է, իսկ բաքի տարողությունը՝ 28 լիտր։

Ինքնաթիռից ավտոմեքենայի փոխակերպումը տևում է երեք րոպեից պակաս: Նշվում է, որ մինչև հավաստագրումը մեքենան արդեն թռել է ավելի քան 75 ժամ և կատարել է ավելի քան 200 թռիչք և վայրէջք։

AirCar-ի մշակողներն արդեն պատրաստում են հաջորդ նախատիպը, որը կկարողանա անցնել մինչև հազար կիլոմետր, և հենց սա են նրանք նախատեսում զանգվածային արտադրության համար։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
18:42 Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ