Ներքին 4 տարի առաջ - 14:49 26-01-2022

Նոր ՄԻՊ-ը կկարողանա կատարել իր առաքելությունը. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանականից՝ կիսանախագահականի անցնելու մոդելին, նախագահի հրաժարականի պատճառների և նոր ՄԻՊ-ի ապագա գործունեության մասին։

Պատգամավորն իր խոսքում անդրադարձել է Oragir.news-ի այն հարցին, որ ԳԱԱ-ում և ակադեմիական այլ շրջանակներում դասավանդելով պառլամենտարիզմ, մի՞թե նմանություն է տեսնում իր կառավարման և իր դասավանդածի միջև. «Համադրության իմաստով դասական պառլամենտարիզմը համարվում է խորհրդարանական կառավարման բարձրագույն ձև, այն բոլոր ինստիտուտներից ամենաբարձր աստիճանն ունի»,

Բագրատյանը խոսեց նաև նախագահի ինստիտուտի և նրա հեռանալու դրդապատճառների մասին՝ նշելով, որ Ֆունկցիոնալ իմաստով նախագահի դերը շատ փոքր է։ Անդրադառնալով «Հետք»-ի հոդվածին՝ ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ հետևել, բայց խորհրդարանական կառավարման համակարգում անհասկանալի է այդ ինստիտուտի դերը և նշանակությունը»։

Վերջում անդրադառնալով Oragir.news-ի այն հարցին, որ երեկ Արդարադատության նախկին փոխնախարարը միաձայն ընտրվեց ՄԻՊ, արդյոք նա կկարողանա՞ կատարել իր պաշտոնական լիազորությունները, չի՞ լինի քաղաքականացված և արդյոք Բագրատյանը պատկերացնո՞ւմ է, որ օրինակ, նորանշանակ ՄԻՊ-ը կարող է գնալ սահմանամերձ գյուղեր և խոսել տեղի բնակիչների հետ՝ ասաց. «Ես կարծում եմ՝ աշխատանքի այն ծավալը, որը նախատեսված է նրա համար, նա կարող է անել, և կարող է ճիշտ կատարել իր առաքելությունը»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել