copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:44 26-01-2022

ԱԺ-ում կրքերը կրկին թեժացել են. հայհոյանքների պակաս չզգացվեց

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ընդդիմության` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ։

Նման իրավիճակ ստեղծվեց տվյալ հանձնաժողովում ՀՌՀ անդամի թափուր տեղի համար Հակոբյանի թեկնածության մասին հարցի քննարկման ժամանակ։ Թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը։ Ելույթում Հակոբյանն անդրադարձ կատարեց ժամանակին իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ հնչել է հայհոյանք և ինչպես ինքն է ասում` թեթև ապտակ։

«Ձեր լիդերը շատ դաժան, կոպիտ, սրիկա հայհոյանք է տալիս, ասում է՝ փակեք կամերան, որ չերևա և ձեռքով այդ գործողությունն է ցույց տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ: Ունենալով նման օրինակ, դուք ինձ ասում եք՝ ժողովրդին «խառնամբոխ» եք ասել. բառարանը բացեք, նայեք, խառնամբոխ բառի մեջ վիրավորական ոչինչ չկա»,– նշեց Հակոբյանը:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ական պատգմավոր Նարեկ Բաբայանին, նշելով, որ նա կարողացել է ԱԺ խցկվել «որպես իր կնոջ օժիտ» (նա Լենա Նազարյանի ամուսինն է - խմբ.):

Դրանից հետո Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստի բնականոն գործունեությունն ապահովելու համար ելույթը պետք է ավարտել:

Սիսակ Գաբրիելյանը ցանկացավ քվեարկության դնել Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը, ինչից հետո Հակոբյանն արձագանքեց, որ հանում է թեկնածությունը։ Նա նաև հորդորեց ՔՊ-ական պատգամավորին «ձայնը կտրել» ու իր հետ այդ տոնով չխոսել։

ՔՊ-ական կին պատգամավորներից մեկն էլ տեղից արձագանքեց ու հարցրեց, գուցե նաև ջուր շփի իրենց վրա, ինչին ի պատասխան Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Այո, և կշփեմ: Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ: Այս կանոնակարգը նաև ես եմ գրել, գիտեմ՝ ինչ է պահանջվում: Իրավունք չունեք ընդհատել ինձ: Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»:

Սիսակ Գաբրիելյանն էլ պատասխանեց. «Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ էդքան տարի մեծացրել ա, ու էդքան բան չի սովորացրել»:

Իրավիճակը սրվեց, Սիսակ Գաբրիելյանը վեր կացավ տեղից, մոտեցավ Ռուբիկ Հակոբյանին, հնչեցին վիրավորանքներ՝ «կթքեմ վրեդ», «էշը դու ես, ոչխար», «անասուն», ինչից հետո նիստն ընդհատվեց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին