copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:14 24-01-2022

Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով այսօր տեղի ունեցած ՄԻՊ ընտրությանը, գրում է․

«Այսօր նշանակվեց, ներեցեք՝ «ընտրվեց» նոր, թվով 5-րդ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Ըստ օրենքի, ՄԻՊ-ն ընտրվում է պատգամավորների թվի առնվազն երեք հինգերորդ ձայներով։

Ցանկացած իրական ժողովրդավարական երկրում, անհնար է, որ իշխող ուժը պառլամենտում ունենա այդքան ձայն։ ՄԻՊ-ի ընտրության եվրոպական չափանիշներով, ՄԻՊ-ի թեկնածուն պետք է լինի , համարյա կոնսեսուսային՝ իշխանության և ընդդիմության համար, որպես ՄԻՊ անկախության հավելյալ երաշխիք։ Եվրոպական որոշ երկրներում, հաշվի է առնվում նաև պառլամենտից դուրս՝ հասարակության կարծիքը, ՄԻՊ թեկնածու առաջադրելիս։ Այլ իրավիճակ է «ժողովրդավարական» Հայաստանում։ 2021թ․ «ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների» արդյունքում, իշխող ուժն ունի բավարար ձայներ, իր թեկնածուին նշանակելու համար։ ԱԺ-ում, ՄԻՊ թեկնածուին ընդդիմադիրները որոշել էին նեղը գցել իրենց հարցերով, օրինակ․ «Կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ»։

Լավ, հարգելի ընդդիմադիրներ, իսկ դուք ի՞նչ պատասխան էիք ակնկալում։ Պա՞րզ չէ, որ ՄԻՊ թեկնածուն, մինչև թեկնածու դառնալը հավատարմության երդում է տվել բռնապետիկին։

Թե՞, մտածում էիք, որ համաձայնվել է, բայց նաև որոշել ԱԺ-ում անկեղծ պատասխաններ տալ, դրանով իսկ հրաժարվել պաշտոնից։

Ի վերջո, եթե ՄԻՊ թեկնածուն ունենար մասնագիտական և մարդկային արժանապատվություն և համարեր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, վաղուց պետք է համապատասխան հայտարարություն աներ և հրաժարական տար ԱՆ փոխնախարարի պաշտոնից։

Այնպես որ, թե նորանշանակ ՄԻՊ-ը որքան և ինչպես կաշխատի, կորոշի բռնապետիկը, ինչպես բոլոր նախարար-պատգամավորները։

Արձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցը»։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն