copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:28 24-01-2022

Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում հրաժարականի պատճառների վերաբերյալ Արմեն Սարգսյանի փաստարկները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համար տարօրինակ են նախագահ Արմեն Սարգսյանի բերած փաստարկներն իր հրաժարականի պատճառների վերաբերյալ։

Թորոսյանը նշեց, որ Հանրապետության նախագահը 2015 թվականին փոփոխված սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է, և դա հայտնի էր թե նախագահ ընտրվելուց, թե նաև վերջին չորս տարիներին։

«Եվ շատ տարօրինակ է, որ դա մեջբերվում է որպես ոչ արդյունավետության կամ ինչ-որ փոփոխություն անելու խոչընդոտ։ Գիտեք, որ խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում Հանրապետության նախագահները արարողակարգային կամ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու գործառույթներ ունեն՝ ոչ ավելին։ Նույնիսկ Կառավարության անդամների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները կրկին արարողակարգային են։ Նախագահը չի որոշում ով լինի նախարար, փոխվարչապետ, նույնիսկ՝ վարչապետ։ Նույնը վերաբերվում է արտաքին քաղաքականությանը: Սահմանադրությամբ և օրենքներով դա վերապահված է Կառավարությանը և Կառավարության ղեկավարին, որն այդ գործառույթը իրականացվում է լիազոր մարմնի՝ Արտաքին գործերի նախարարության և դեսպանատների միջոցով»,- ասաց Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին