Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:15 23-01-2022

Չինաստանը կեղծ է անվանել՝ Ուկրաինայի վրա չհարձակվելու խնդրանքը

Ռուսաստանում Չինաստանի դեսպանատունը հերքել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չհարձակվել Ուկրաինայի վրա Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ, ինչի մասին գրել էր Bloomberg-ը։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունը կարծում է, որ հրապարակումը կեղծ է և սադրանք։

«Բլումբերգի հրապարակումն այն մասին, որ իբր Չինաստանի ղեկավարը խնդրել է Ռուսաստանի ղեկավարին չհարձակվել Ուկրաինայի վրա Օլիմպիական խաղերի ժամանակ, որպեսզի չփչացնեն տոնը, կեղծ է և սադրանք»,- Twitter-ում գրել է Չինաստանի դեսպանատունը։

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում «հետևողական է և հստակ», - հավելել են դեսպանատանը։ «Չինական կողմը հանդես է գալիս մինսկյան համաձայնագրերի շրջանակում երկխոսության և խորհրդակցությունների միջոցով տարաձայնությունների կարգավորման օգտին», - ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան