Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:34 21-01-2022

Բայդենը երկրի վատագույն նախագահներից է ԱՄՆ-ի պատմության մեջ

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հավանության վարկանիշը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 56%-ի, որը մի փոքր ավելի լավ է, քան երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփինը։ Morning Consult խորհրդատվական ընկերությունը 2022թ.-ի հունվարի 20-ին հրապարակել է Բայդենի պաշտոնավարումից ուղիղ մեկ տարի անց կատարված հարցման արդյունքները։

Պարզվել է, որ ամերիկացիների 40%-ը դեռ հավանություն է տալիս նախագահի գործողություններին։ Բայց սա թույլ աջակցություն է. նրանցից միայն 34%-ն է «լիովին հավանություն տալիս» նրա աշխատանքին։ Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է։ Ընդ որում, անցած շաբաթվա ընթացքում այն ​​նվազել է 6 տոկոսային կետով, իսկ 2021թ.-ի դեկտեմբերի սկզբից՝ 15-ով։

Բայդենին հավանություն չի տալիս հանրապետականների 81%-ը և անկախ ընտրողների 59%-ը։ 2018թ.-ին Թրամփի գործունեությանը հավանություն էր տվել ընտրողների 45%-ը և հավանություն չէր տվել՝ 50%-ը: Այնուամենայնիվ, ամերիկացիները Բայդենի աշխատանքը մի փոքր ավելի բարձր են գնահատում, քան նրա նախորդինը։ Ի տարբերություն Թրամփի, ընտրողների կողմից դրական է եղել նախագահի պաշտոնում նրա գործունեության ընդհանուր գնահատականը:

Երկուսն էլ «երեք» են ստացել տնտեսության և ներգաղթի ու ահաբեկչության վերաբերյալ իրենց մոտեցման համար: Անկախ ընտրողները ավելի բարձր են գնահատել Բայդենի աշխատանքը առողջապահության, կլիմայի փոփոխության և միջազգային հարաբերությունների ոլորտում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել