copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:17 20-01-2022

Բոլոր խանութներն ու ռեստորանները կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյան

«Մեր տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն սահմանափակումների կատարմանը, որոնք մտել են ուժի մեջ»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Խոսքը հանրային սննդի վայրերում և այլ վայրերում միայն պատվաստված ու բացասական թեստ ունեցող քաղաքացիների մուտքի մասին է։ Ընդ որում՝ պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե քաղաքացին։ Ու սա բխում է հենց տնտեսվարողների շահերից։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք․․․ երբ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն, ու մենք հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցուցաբերել, ստիպված կլինենք գնալ լոքդաունի։ Բոլոր ռեստորանները, խանութները կարող են ասենք մեկ ամսով փակվել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանն աշխարհում առաջինն է եղել, որ հրաժարվել է լոքդաունից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում