copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:36 20-01-2022

Բայդենը Պուտինին սպառնացել է այնպիսի պատժամիջոցներով, ինչպիսիք «նա երբեք չի տեսել»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը լուրջ պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեպքում։

«Նա (Պուտինը) երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսին ես խոստացել եմ սահմանել, եթե նա կատարի այդ քայլը»,- հայտարարել է Բայդենը։

Մասնավորապես, պատժամիջոցները ենթադրում են, որ Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում ռուսական բանկերը «չեն կարողանա գործ ունենալ դոլարի հետ»։

Խոսելով երկու երկրների հնարավոր առճակատման արդյունքների մասին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը «երկարաժամկետ հեռանկարում կհաղթի, բայց կորուստներ կունենա»։ Միաժամանակ Բայդենը համոզված է, որ Պուտինը «պատերազմ չի ցանկանում» Արևմուտքի հետ։

Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ Պուտինը այժմ կանգնած է «խիստ ընտրության» առաջ՝ Ուկրաինայի շուրջ էսկալացիա կամ իրավիճակի դիվանագիտական ​​լուծում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել