copy image url
Միտք 4 տարի առաջ - 01:01 20-01-2022

Եթե «թագավորը մանուկ է», նախարարներն էլ կարող են անլուրջ ու «ծխած» լինել

Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին որևէ նախարարի մտքով կանցնե՞ր Ազգային ժողովի ամբիոնից շուլուխներ անել։ Հայտարարեր, որ երկնիշ տնտեսական աճ է լինելու, եթե չլինի՝ հրաժարական կտա, հետո գար և խորհրդարանի ամբիոնից ասեր՝ կատակ եմ արել։ Իսկ նախկին նախագահների օրոք որևէ նախարար իրեն թույլ կտա՞ր «ծխած» գալ խորհրդարան, ամբիոնի մոտ կանգներ ու բերանը բաց, հռհռալով նախագիծ զեկուցեր։ Հաջորդ օրը կհեռացվեին պաշտոնից։

Իսկ մինչև հեռացնելը Նիկոլ Փաշինյանը իսկական տրագիկոմեդիա կբեմադրեր ամբիոնից և եթերներով՝ Սարգսյանի ու Քոչարյանի կաբինետի անդամներին մեղադրելով անլուրջ, ցինիկ, սուտասան կամ «թմրամոլ» լինելու մեջ։ Բայց այդ նույն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք նրա կառավարության անդամները կարող են գալ և ԱԺ բարձր ամբիոնից ասել՝ էն, որ խոստացել էի, որ հրաժարական եմ տալու, էդ կատակ էի արել, լուրջ մի ընդունեք։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք մենք տեսնում ենք նաև, թե ինչպես է շրջակա միջավայրի նախարարը, որն իր ընկերոջ տղան է. դրա համար է նախարար, Ազգային ժողովում իրեն ոչ ադեկվատ պահում, ծիծաղը մի կերպ զսպում նախագիծ զեկուցելիս։ Տպավորություն է, թե «ծխած» է։ Ու քանի որ այս կառավարության անդամների՝ թմրանյութի հանդեպ սեր ունենալու մասին շատ է խոսվել, բոլորի մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ շրջակա միջավայրի նախարարը ևս, հին սովորույթի համաձայն, «ծխած» էր։ Նույնիսկ եթե «ծխած» էլ չլիներ, ասենք՝ այդ պահին «Կարգին հաղորդման» սքեչերից մեկն էր հիշել, ու տրամադրությունը բարձրացել էր, միևնույն է՝ մարդիկ մտածեցին, որ նախարարը «ծխել», նոր է եկել Ազգային ժողով։

Մի որոշ ժամանակ առաջ էլ` այն ժամանակ դեռ իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանն էր դարձյալ «ծխածի» վարքագիծ ցուցաբերում ամբիոնի մոտ, երբ նախագիծ զեկուցելիս էլի չէր կարողանում զսպել ծիծաղը։ Հիմա այդ մարդը այդ լրջությամբ նշանակվել է Քրեակատարողական հիմնարկների ղեկավար։

Այս ամենն այսպես չէր լինի, եթե նրանց այդ պաշտոններին նշանակողն ինքը իրեն լուրջ պահեր և գնահատեր պաշտոնյայի կերպարի լրջության կարևորությունը։ Եթե «թագավորդ մանուկ է», ապա նախարարներն էլ կարող են անլուրջ, ցինիկ ու «ծխած» լինել։ Իսկ Փաշինյանի՝ այս երեք տարիների «լայվերն» ու ելույթները, որ նայում ես, հանգում ես նման եզրակացության, որ «թագավորդ մանուկ է», չկայացած, անլուրջ ու անհավասարակշիռ։ Իսկ եթե նա այդպիսին է, ապա ի՞նչ կարելի է սպասել նրա ենթականերից․ ինչ տեսնում, այն էլ սովորում են։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում