Ներքին 8 ամիս առաջ - 17:20 23-12-2025

Բրյուսելում դիսիդենտ ներկայանալ, հետո Մոսկվայում «խունջիկլամիշ» լինել․ է՛դ եք դուք․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հեգնական արտահայտություններ արեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի հասցեին։ «Մի հատ էլ նենց եք հայտարարում՝ մեր առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է, ոնց որ՝ մի մեծ հպարտանալու բան է»,- ասաց ՔՊ-ականը։

ՔՊ-ի ներկայացուցչի հեգնական արտահայտությանը հակադարձեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Անդրանիկ Թևանյանը չի փախել, մտել բունկեր, Նիկոլ Փաշինյանն է փախել, մտել բունկեր։ Անդրանիկ Թևանյանին չի Ալիևը ասել՝ հարբած ծաղրածու, Նիկոլ Փաշինյանին է ասել։ Հիմա ո՞վ մեզանից հպարտանալու բան ունի, մե՞նք, թե՞ դուք։ Անդրանիկ Թևանյանը չի, այսպես կոչված հեղափոխություն առաջնորդել, մարդկանց ասել՝ դուք տուգանքի մատերիալ չեք, հետո եկել, տուգանել»,- ասաց նա, ապա հավելեց,- «Մարդ պիտի այնպիսի բաներ խոսի և անի, որ պաշտոնից առաջ էլ, պաշտոնի ժամանակ էլ, պաշտոնից հետո էլ շատ չտարբերվի իրարից։ Թե չէ՝ պաշտոնական դիրքերից հոխորտալ, սպառնալ, եկեղեցին կամզաքանդել, գնալ մեկ Ալիևին շնորհակալություն հայտնել, մեկ Էրդողանի գիրկն ընկնել, մեկ Լուկաշենկոյի կողմից արժանանալ մի խայտառակ վերաբերմունքի, գնալ Բրյուսելում դիսիդենտ ներկայանալ, մեկ էլ գնալ Պուտինի առաջ «խունջիլամիշ» գալ։ Է՛դ եք դուք։ Մի տեղափոխեք մաքուր քաղաքական հարթություն, և մի տարեք մաքուր քաղաքական բանավեճի դաշտ, դուք չեք շահելու այդտեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում