Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:39 19-01-2022

Հայաստանից քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20 հազար դոլարով փախնում, հայկական վիճակագրությունը լռում է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կոմունիստ ռազմական գործիչ ծովակալ Իսակովի արձանի մոտ այսօր հավաքվել են մեր մի խումբ հայրենակիցներ ու իրենց երեխաների համար պահանջել պայծառ ապագա։

Իսկ ապագայի պայծառ ռակուրսի համար ՀՀ քաղաքացիները ԱՄՆ դեսպանատնից պահանջել են հարգել սեփական հայրենիքից արտագաղթելու իրենց իրավունքը եւ թույլ տալ լքելու Հայաստանը։

Ի դեպ, անցյալ տարի «Գրին քարդ» շահելու համար դիմել է Հայաստանի հանրապետության 160.965 քաղաքացի, որոնցից 68.309 դիմորդ են՝ 92.655 փոխկապակցված անձ:

Իսկ թե շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20 հազար դոլարով փախնում Հայաստանից, 2 շաբաթից մինչեւ 3 ամիս անցկացնելով Մեքսիկայի բերդերում, հայկական վիճակագրությունն այդ մասին լռում է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել