copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:13 19-01-2022

Ժողովուրդ, դուք վերջն եք, սենց բան գոյություն չունի․ Վաղարշակ Հակոբյան

«Ժողովուրդ, դուք վերջն եք, սենց բան գոյություն չունի. Երևան-Ստամբուլ չվերթը նախաձեռնվել է 2003 թվականին, առաջին չվերթն էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մեջ էր»,- այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա նշեց, թե չվերթը նախաձեռնվել է ստամբուլյան ինչ-որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից: «Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-2016 թվականը, այնուհետև 2016 թվականին հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս Ջեթ» ընկերությունը 2016 թվականին:

Ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռել է հայկական ընկերությունը, և դեպի Երևան՝ թուրքական ընկերությունը, սա շարունակվել է մինչև 2019 թվականը, այնուհետև մնացել է միայն թուրքական ավիաընկերությունը՝ դեպի Երևան։ Այս փոքրիկ ուսումնասիրությունը ես կատարեցի ընամենը 15 րոպեում: Պարզվեց «Անրիվա տուր»-ը պատկանում է պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, պարզվեց, որ նա գումար է վաստակել ՀՀ քաղաքացիներին Թուրքիա տանելով:

Երեսպաշտության բացառիկ օրինակ, սա խայտառակություն է, ես չգիտեմ, թե դուք ինչ եք անում: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե կես ժամ զբաղվենք ձեզանով, տակը ինչ է մնալու. չի կարելի, վերջացրեք, անհարմար է»։

Այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն իր ելույթում անդրադառնալով «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագծին՝ նշել էր. «Ես չգիտեմ՝ այս օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար, Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ