Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:28 19-01-2022

Իրանի նախագահը մեծ հույսեր է կապում մոսկովյան բանակցությունների հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է, որ իր այցը կարող է շրջադարձային դառնալ Իրանի ր Ռուսաստանի միջև քաղաքական, տնտեսական և առևտրական հարաբերություններում։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը:

«Այդ ուղևորությունն իրականացվում է պարոն Պուտինի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին. խմբ.) հրավերով, և այցի ընթացքում ջանքեր կգործադրվեն տարածաշրջանում բարիդրացիության քաղաքականությունն առաջ մղելու համար»,- նշել է Իրանի նախագահը:

Ռայիսիի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությունն, անկասկած, կապահովի տարածաշրջանի անվտանգությունը:

«Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում տնտեսական և քաղաքական մի շարք կազմակերպությունների անդամներ են, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, և Ռուսաստանը կարևոր դեր է խաղում այդ կազմակերպություններում», – ասել է Իրանի նախագահը:

Ռայիսին նշել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Եվրասիական տնտեսական միությունում, և այդ ուղղությամբ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել առևտրատնտեսական նախագծերի առաջմղման համար:

Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի երկկողմ բանակցությունները։ Ռայիսին նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է այցելում ՌԴ։ Ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել էին առաջիկա քաղաքական շփումները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել