copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:32 18-01-2022

Վրաստանը թարմացրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ռեկորդը

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 7521 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում։

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ռեկորդ է սահմանվել անցած տարվա օգոստոսի 18-ին՝ 6208։ Նախօրեին կատարվել է 56367 թեստ. ՊՇՌ- թեստ՝ 17475, հակագենային արագ-թեստ՝ 38.892։

Ըստ կառավարական stopcov.ge կայքի, Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշը կազմել է 13.34%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10%, շաբաթվա ընթացքում՝ 10.26%։

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 14512-ի։ Կառավարությունը հայտնել է, որ ևս 31 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Ապաքինվել է ևս 3160 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1.006.864 է, ապաքինվածները՝ 934.667։

Ներկայում Վրաստանում վարակի 57.659 ակտիվ դեպք կա, կլինիկաներում բուժվում է 4465 հիվանդ։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 9290 մարդ, ընդհանուր առմամբ օգտագործվել է 2622459 դեղաչափ պատվաստանյութ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում