copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:26 17-06-2021

Վրաստանը կրկին թարմացրել է երկիր մուտք գործելու կանոնները օտարերկրացիների համար

Եվս տասը երկրների քաղաքացիներ և բնակիչներ կկարողանան այցելել Վրաստան՝ կորոնավիրուսի դեմ ՊՇՌ բացասական թեստի առկայության դեպքում. թեստը պետք է իրականացվի վերջին 72 ժամվա ընթացքում: Ցուցակում են՝ Սան Մարինոն, Մոնակոն, Սերբիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Չեռնոգորիան, Անդորրան, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան: Վրաստանում գտնվելու երրորդ օրը զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կրկնակի թեստավորում իրենց հաշվին:

Եվս մեկ նորամուծություն վերաբերում է երեխաներին: Արտերկրից Վրաստան ժամանելիս մինչև 10 տարեկան երեխաները ազատվում են սահմանին ՊՇՌ թեստի բացասական արդյունքի տրամադրման անհրաժեշտությունից: Փոփոխությունները մտցվել են կառավարության №322 որոշման մեջ: Դրանք ուժի մեջ են մտել հունիսի 16-ին և հրապարակվել են «Օրենսդրական տեղեկագրում»:

«Այս որոշումը կխթանի ընտանեկան ճամփորդությունները դեպի Վրաստան»,- հայտարարել է երկրի էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից